Ավիաընկերությունը, որը մեկնել է ԱՄԷ-ից կամ ժամանել ԱՄԷ, պատասխանատվություն է կրում իր ուղևորների հաշվառված ուղեբեռի համար: Դա համապատասխանում է 2022թ.-ի “Կոմերցիոն գործարքների մասին” N50 Ֆեդերալ օրենք-հռչակագրի 353 (2) հոդվածին, որտեղ ասվում է. «Ուղեբեռը, որը հիշատակված է տվյալ օրենքի (1) կետում, նշանակում են առարկաներ, որոնք կարող են տեղափոխվել ինքնաթիռներում ուղևորների կողմից կամ ճամփորդության ընթացքում տրվում են ուղևորափոխադրողին՝ պահպանման»:
Ավիաընկերութունը պատասխանատվություն է կրում հաշվառված ուղեբեռի կորստի կամ վնասվածքի համար: Դա համապատասխանում է ԱՄԷ օրենքի 356 (1) հոդվածին, որտեղ ասվում է. «Ավիափոխադրողը պատասխանատվություն է կրում այն վնասի համար, որն առաջացել է հաշվառված ուղեբեռի և բեռի ոչնչացման, կորստի կամ վնասվածքի արդյունքում օդային բեռնափոխադրման ժամանակ դժբախտ պատահարի հետևանքով»:
Ուղեբեռի կորստի կամ վնասվածքի դեպքում ավիաընկերությունը պետք է փոխհատուցի վնասը, որը կարող է կազմել մինչև 500 դիրհամ մեկ կիլոգրամի համար: Դա համապատասխանում է ԱՄԷ-ի օրենքի 359 (2) հոդվածին, որտեղ հռչակված է. «Բեռի և ուղեբեռի բեռնափոխադրման դեպքում փոխհատուցումը չպետք է գերազանցի 500 դիրհամը մեկ կիլոգրամի համար, եթե նախապես ավելի բարձր գին պայմանավորված չի եղել»: Եթե ուղևորը ավիաընկերությանը նախապես տեղեկացրել է իր ուղեբեռի բարձր արժեքի վերաբերյալ և վճարել է լրացուցիչ սակագին, ապա փոխհատուցումը կավելացվի:
ՈՒղևորները իրավունք ունեն ավիաընկերության դեմ քաղաքացիական հայց ներկայացնել դատարան ժամանման երկրում և ավիաընկերության գլխամասի տեղակայման երկրում:
Ավիատոմսերում նշված է տեղեկատվություն այն մասին, թե ինչպես վարվել ուղեբեռի կորստի դեպքում:
Էմիրություններում հանգստի վերաբերյալ հարցերի դեպքում՝ զանգեք մեզ 055 007 493 հեռախոսահամարով:
~ Հանգիստ Էմիրաթներում պատվիրել կարելի է այստեղ. տուրեր Էմիրաթներում
Անահիտ Կարապետյան
տնօրեն