63-logo-dubai-16739859721838.gif
  • Խորհուրդներ
  • Հարցրեք մեզ
Դուբայ տուրեր
0062513997-dubai-banner-16740597426969.png

Տուր դեպի Դուբայ

հարցում կատարեք այս հղումով

Արտագնա տուրեր և տուր փաթեթներ ամրագրելիս անհրաժեշտ տեղեկատվություն

Արտագնա տուրեր և տուր փաթեթներ ամրագրելիս անհրաժեշտ տեղեկատվություն

Արտագնա տուրեր (artagna turer) մեկնելիս հյուրանոցում տհաճ իրավիճակից խուսափեք՝ հետևելով ստորև տեղեկատվությանը:

Չնայած, որ մեր ընկերությունն աշխատում է միայն Էմիրաթների ուղղությամբ, խորհուրդները, որ տալիս ենք, պիտանի կլինեն հանգստի նպատակով ցանկացած երկիր տուր փաթեթներ (artagna turer patetner) ամրագրելիս:
#
Ճանապարհորդելիս հյուրանոցը ձեզ համար կարող է դառնալ երկրորդ տուն: Սակայն հիգիենայի, անվտանգության և առանձնանալու հարցերում անգամ ամենաշքեղ հյուրանոցները երբեմն մատուցում են տհաճ անակնկալներ:
Ի՞նչն է հյուրանոցներում մաքուր, իսկ ինչը՝ ոչ: Ինչի՞ն է կարևոր ուշադրություն դարձնել և ինչի՞ց է պետք խուսափել ողջ ուժով:

Ի՞նչ են "թաքցնում" հյուրանոցները: 

 .. Սենյակի ամենակեղտոտ առարկան
Դա այն է, ինչն օգտագործում են գրեթե բոլոր բնակիչները: Իսկ դա նշանակում է, որ այդ առարկան հյուրանոցային համարում բակտերիայի ամենամեծ կրողն է: Նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում դա չեն լվանում, քանզի համարի մաքրության համար կարող է տրամադրվել ընդամենը 20-30 րոպե ժամանակ:

Յուրաքանչյուր հյուրանոցային համարում ամենակեղտոտ իրը հեռուստացույցի հեռակառավարման վահանակն է: Դա բռնել են իրենց ձեռքում անթիվ քանակությամբ մարդիկ, իսկ սպասուհիները դրանք հիմնականում չեն մաքրում:

Հեռակառավարման վահանակները սովորաբար համարվում են մանրէների այնպիսի ապաստարան, ինչպիսին է սանհանգույցը:
Նույնը կարելի է ասել նաև ևս մեկ իրի մասին, որն օգտագործում են բնակիչները առանց անգամ կասկածելու: Այդ իրը մահճակալի կողքին գտնվող սեղանի լամպի անջատիչն է:

Անգամ նախագահական լյուքս համարներում մանրէներ պարունակող երրորդ իրը հեռախոսն է:

Այս իրերն օգտագործելուց առաջ ցանկալի է դրանք մաքրել հակաբակտերիալ անձեռոցիկներով:

 .. Մի օգտագործեք փոքր սրբիչներ էժան հյուրանոցներում 
Ընդհանրապես, այսպես կոչված՝ "ձեռքի" սրբիչներին հյուրանոցներում ոչ մի պարագայում չպետք է դիպչել, բացի այն դեպքերից, երբ դրանք լվանում և հականեխում են ամենաազնիվ կերպով (այս մասին կարելի է իմանալ միայն աշխատակազմում ծանոթ ունենալու դեպքում):

Գիտե՞ք, թե որքան հաճախ են դրանք օգտագործում տղամարդիկ կամ սիրահարները: Գուշակեք, թե որտեղ են միշտ գտնում այս սրբիչները. հատակին, անկողնու կողքին և այլն:

.. Խուսափեք ծածկոցներից և գորգերից
 Անկողնու ծածկոցն անմիջապես դեն նետեք, իսկ տաք ծածկոցներն օգտագործեք այնպես, որ դրանք Ձեր մաշկին չդիպչեն:

Այն ամենն, ինչը դիպչում է մեծ քանակությամբ մարդկանց մաշկին, պետք է ուղևորվի լվացքատուն յուրաքանչյուր հյուրի հեռանալուց հետո: Սակայն շատ էժանագին հյուրանոցներ այս կանոնը մերժում են:

Այնուամենայնիվ, աստղը և բարձր գինը չեն երաշխավորում լիարժեք մաքրություն:

Պարկեշտ հյուրանոցները և բուտիկ-հյուրանոցներն այժմ անկողինը հարդարում են առանց ծածկոցների կամ՝ սպիտակ ծածկոցներով, որոնք սպիտակեղենի հետ լվացվում են:

Ինչ վերաբերում է տաք ծածկոցներին և գորգերին, ապա շատ հյուրանոցներում դրանք լվանում են միայն այն ժամանակ, երբ երևում են բծեր, այնպես որ, դրանք ձեր մաշկին մի մոտեցրեք:

 .. Մի օգտվեք սրճեփից
Սրճեփը կարող է ունենալ մաքուր տեսք, սակայն ով գիտի, թե ձեզանից առաջ ինչ են արել դրա հետ մյուս բնակիչները: Դրա մեջ կարող են մնացած լինել ծխախոտի մնացորդներ, մատիտի կամ սննդի հետքեր և այլն:

.. Լոգասենյակի բաժակները ևս պակաս կասկածելի չեն
Այդ բաժակները այնքան մաքուր չեն, որքան դուք եք կարծում: Լավագույն դեպքում սպասուհին դրանք լվանում է ջրի մեջ և սրբիչով սրբում: Խորհուրդ է տրվում բաժակներն օգտագործելուց առաջ մանրակրկտորեն մաքրել  օճառով ու ջրով:

 .. Համարների դռների դիտանցքներ
Չորս և ավել աստղ ունեցող հյուրանոցների համարների դռները սովորաբար ունեն դիտանցք: Սակայն պետք է պարզել, թե որքանով է այդ դիտանցքն ապահով ձեր համար:

Ստուգեք ձեր համարի դռան դիտանցքը: Եթե այն վնասված է, ապա դրա հետ մի բան փորձել են անել: Վերցրեք այլ համար:

Դիտանցքից ամեն ինչ պետք է լավ երևա և խանգարող ոչինչ չպետք է լինի: Եթե դիտանցքից վատ է երևում կամ ապակին մգացված է, ապա այդ դիտանցքը անվտանգ չէ: Հնարավոր է նրանում տեղադրված լինի տեսախցիկ: Իսկ շրջված ոսպնյակը հնարավորություն է տալիս միջանցքից դիտել այն ամենը, ինչը տեղի է ունենում հյուրանոցային համարում:

Ապահովության համար խորհուրդ է տրվում, որևէ կասկածի դեպքում, դիտանցքում թուղթ տեղադրել և բացել միայն այն ժամանակ, երբ պետք է դիտանցքից օգտվել: Անվտանգությունը չի խանգարի՝ հաշվի առնելով, որ համացանցում շատ հաճախ հայտնվում են հյուրանոցների մերկ բնակիչների տեսանյութեր:

Նմանատիպ ամենամեծ աղմուկը գրանցվեց 2008թ.-ին, երբ համացանցում տարածվեց ամերիկյան սպորտային ալիքի խմբագրի համարի դիտանցքից նկարահանած տեսանյութը: Նա հայտնի կին էր, և պատկերացրեք, թե որքան "սովորական" մարդկանց կարող են թաքուն նկարահանել:

Եթե որևէ մեկը թակում է ձեր դուռը, իսկ դիտանցքից ոչ ոք չի երևում, ապա դուռը մի բացեք: Զանգահարեք ընդունարան: Այնտեղ պետք է գիտենան, թե ով է բարձրացել ձեր համար:
#
Փորձեք ինչ-որ չափով թուլանալ
Արդեն հասկացաք, որ արտագնա տուրերով առաջարկվող յուրաքանչյուր հյուրանոց մաքրության կենտրոն չէ: Միակ բանը, ինչում կարելի է վստահ լինել, դա անկողնային սպիտակեղենի մաքրությունն է, իսկ մնացած իրերի մաքրությունը հարաբերական հասկացություն է:

Կարևոր է հիշել, որ աստղերի մեծ քանակությունը մաքրության չափանիշ չէ: Միջազգային ստանդարտների համաձայն, անկախ աստղերից, յուրաքանչյուր հյուրանոցում ձեզ պետք է լավ սպասարկեն: Նրանք տարբերվում են միմյանցից ոչ թե սպասարկման որակով կամ մաքրությամբ, այլ հարմարավետությամբ: 

Բնականաբար, դիտանցքից ձեզ հետապնդող մարդկանց, մանրէներով պատված հեռակառավարման վահանակի մասին մտքերը կարող են փչացնել ճանապարհորդական տրամադրությունը: Բարեբախտաբար, վերջին շրջանում հաճախորդների մոտ աճող զգոնությունը ստիպում է շատ հյուրանոցների մանրակրկտորեն հետևել հիգիենայի ստանդարտներին: Օրինակ, հյուրանոցային որոշ ցանցեր, համարները մաքրելիս, արդեն օգտագործում են ուլտրամանուշակագույն ճառագայթներ, որոնք սպանում են մանրէներին և փոխում են հեռակառավարման վահանակները անջրանցիկով, որպեսզի դրանք հնարավոր լինի լվալ:

Չե՞ք ցանկանում հիմնվել հյուրանոցը սպասարկող աշխատակիցների ազնվության վրա: Ձեր հետ վերցրեք հակաբակտերիալ անձեռոցիկներ:

Հարցերի դեպքում՝ զանգեք մեզ 055 007 493 հեռախոսահամարով:

~ Արտագնա տուրեր հարցումն ուղարկիր այստեղ. Artagna turer patetner

 

Բոլոր խորհուրդները

"ԴՈՒԲԱՅ ԹՐԱՎԵԼ" ԴԵՊԻ ԴՈՒԲԱՅ ՏՈՒՐԻԶՄԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՏԻԿԵԴ ՍՊԸ, Տերյան 105/1, ՀՎՀՀ 02632463, հ/հ
՝ Ինեկոբանկ 2050022540301001, տնօրեն՝ Անահիտ Կարապետյան

© 2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Գրասենյակի հասցե՝ Ազատության 24/19, հեռ.՝ 055007493, viber/whatsapp +37498542342
Թարմացված է՝ 10.02.2025

Կայքում տեղադրված նյութերը հանդիսանում են Դուբայ Թրավել տուրիստական ընկերության սեփականությունը:

Հոդվածներն ամբողջական կամ մասնակի արտատպելը հնարավոր է միայն հոդվածի էջ տանող ակտիվ հղման նշումով: