63-logo-dubai-16739859721838.gif
  • Խորհուրդներ
  • Հարցրեք մեզ
Դուբայ տուրեր
0062513997-dubai-banner-16740597426969.png

Տուր դեպի Դուբայ

հարցում կատարեք այս հղումով

Դեպի Դուբայ տուր մեկնողներից շատերն այստեղ չեն եղել

Դեպի Դուբայ տուր մեկնողներից շատերն այստեղ չեն եղել

Դեպի Դուբայ (depi Dubai) ուղևորվողները, եթե անգամ Ջումեյրա թաղամաս էլ գալիս են, ապա այս լողափ նրանցից քչերն են հասնում:

2018 թվականին Ջումեյրա-1 թաղամասում բացվեց 2,5 կիլոմետրանոց La Mer բազմաֆունկցիոնալ լողափնյա համալիրը:
Լողափնյա թաղամասի ողջ տարածքը կարելի բաժանել չորս գոտու. լողափ, ժամանցի կենտրոն, Հյուսիսային կղզի, Հարավային կղզի:

La Mer լողափին հանգիստը հարմար կլինի նրանց համար, ովքեր դեպի Դուբայ հանգիստն ընտրել են՝ պասիվ կուրորտային հանգիստը ակտիվ զբաղմունքի հետ համատեղելու:

Բացի դասական լողափնյա ենթակառուցվածքից՝ կահավորված պառկաթոռներից և պառկաթախտերից, ստվերածածկերից, ցնցուղախցիկներից և հանդերձարաններից, այստեղ կան նաև ատրակցիոններ, ակվապարկ և սպորտային գույքի վարձույթի կետ:

La Mer առափնյա թաղամասը դժվար է շփոթել Դուբայի այլ լողափերի հետ: Տարածքը հիշեցնում է կովբոյական, ծովահենների մասին ֆիլմերի դեկորացիա: Շուրջբոլորը փայտից, նավակներից, տակառներից, պարաններից ինստալյացիաներ են: Սակայն կան նաև ռոմանտիկ մասեր շատրվաններով, արհեստական լճերով և կամրջակներով:

Լա Մեր լողափն ունի հարմարությունների մեծ սպեկտր, ինչով չեն կարող պարծենալ Դուբայի մյուս լողափերը՝ 1100 մեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղի, բջջային հեռախոսների լիցքավորման համար նախատեսված տեղեր, հանգստի սենյակներ, La Mer-ի ողջ տարածքում գործող Wi-Fi:

Կազմակերպված է 130 ժամանցային կետերից կազմված յուրատեսակ բուլվար՝ սրճարաններից, ռեստորաններից, հուշանվերների կրպակներից, խանութներից:
Ռեստորանների և սրճարանների մի մասն աշխատում է ցերեկային ժամերից սկսած, իսկ որոշները բացվում են երեկոյան: Այստեղ կարելի է սնվել, սրճել բավականին հարմար գներով:

Կա մեծ սուպերմարկետ: Երեկոյան սկսում են աշխատել հուշանվերների տոնավաճառը, մանկական ատրակցիոնները:

Դուբայի La Mer լողափի ամենահայտնի ատրակցիոնն է Hawa-Hawa-ն: Այն իրենից ներկայացնում է փչովի թմբերով խաղահրապարակ, որտեղ երեխան կարող է լիովին անվտանգ զվարճանալ:

Laguna Waterpark
Ջրաշխարհը հագեցած է վեց տարբեր ատրակցիոններով՝ տարբեր տարիքի այցելուների համար: Ջրաշխարհն ունի նաև առանձին գոտի ամենափոքրիկների համար: Այստեղ է գտնվում սերֆինգի համար նախատեսված յուրահատուկ WaveOz 180 Florider ալիքների սիմուլյատորը՝ աշխարհում երեքից մեկը: Ատրակցիոնը նախատեսված է պրոֆեսիոնալ և սիրողական զբաղվող հաճախորդների, սկսնակների համար:

Ավազը շատ մանր է և մաքուր: Մուտքը ծով այստեղ շատ սահուն է. խորությունն աստիճանաբար է ավելանում, իսկ Պարսից ծոցի ջրերը զարմացնում են իրենց բյուրեղյա մաքրությամբ: Ջուրն այնքան թափանցիկ է, որ ափի մոտ պարզ երևում են ձկները: Բարձր ալիքներ այստեղ չեն լինում, որովհետև լողափը իր ձևով ծովալճակ է հիշեցնում:

Մուտքը լողափ անվճար է:
Անվճար ցնցուղն անծածկ է, իսկ խցիկի ցնցուղը վճարովի է. դրամարկղում պետք է ժետոններ գնեք (10 AED): Պառկաթախտերը (հովանոց և պառկաթոռ)՝ օրը 30$: Եթե չեք ցանկանա պառկաթոռ վարձել, ապա ափին կարող եք հարմար տեղավորվել ձեր սրբիչի վրա:

Ինչպես հասնել
La Mer լողափին մոտակա մետրոյի կայարանը 3կմ հեռավորության վրա է: Լողափ հասնելու համար ամենահարմարը տաքսիով Financial Centre մետրոյի կայարանից է: Ուղևորության արժեքը մոտ 12 դիրհամ(3$) կկազմի:

Depi Dubay մեկնման վերաբերյալ հարցերի դեպքում՝ զանգեք մեզ 055 007 493 հեռախոսահամարով:

~ Depi Dubai turer պատվիրել կարելի է այստեղ. Depi Dubay

 

Բոլոր խորհուրդները

"ԴՈՒԲԱՅ ԹՐԱՎԵԼ" ԴԵՊԻ ԴՈՒԲԱՅ ՏՈՒՐԻԶՄԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՏԻԿԵԴ ՍՊԸ, Տերյան 105/1, ՀՎՀՀ 02632463, հ/հ
՝ Ինեկոբանկ 2050022540301001, տնօրեն՝ Անահիտ Կարապետյան

© 2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Գրասենյակի հասցե՝ Ազատության 24/19, հեռ.՝ 055007493, viber/whatsapp +37498542342
Թարմացված է՝ 10.02.2025

Կայքում տեղադրված նյութերը հանդիսանում են Դուբայ Թրավել տուրիստական ընկերության սեփականությունը:

Հոդվածներն ամբողջական կամ մասնակի արտատպելը հնարավոր է միայն հոդվածի էջ տանող ակտիվ հղման նշումով: