63-logo-dubai-16739859721838.gif
  • Խորհուրդներ
  • Հարցրեք մեզ
Դուբայ տուրեր
0062513997-dubai-banner-16740597426969.png

Տուր դեպի Դուբայ

հարցում կատարեք այս հղումով

Դուբայ հանգիստ՝ տեսարժան վայրերով: Դուբայի Շրջանակը

Դուբայ հանգիստ՝ տեսարժան վայրերով: Դուբայի Շրջանակը

Դուբայ հանգիստը (Dubai hangist) առանց տեսարժան վայրերի այցելության լիարժեք համարվել չի կարող:
Արդեն գոյություն ունեցող աղմուկ հանած մի շարք տեսարժան վայրերի շարքում է ևս մեկը և յուրօրինակը՝ Դուբայի Շրջանակը (Dubai Frame), որը գտնվում է Zabeel զբոսայգում։

Նախագիծը խորհրդանշում է պատուհան, որը գտնվում է հին ու նոր Դուբայի պայմանական սահմանին։ Առանձնացնում է քաղաքի անցյալն ապագայից: Մի կողմից բացվում է ժամանակակից տեսարժան վայրերի տեսարանը, օրինակ՝ Burj Khalifa-ն և Sheikh Zayed Road-ի երկայնքով երկնաքերերը, իսկ մյուս կողմից քաղաքի հին հատվածներն են՝ Բուր Դուբայ և Դեյրա։

Կառույցն ունի 150մ բարձրություն (3 մետրով բարձր է Քեոփսի բրգից) և 93մ լայնություն։ Գլուխգործոցը ստեղծելիս, կատարելության ձգտելով, Դուբայի իշխանությունները կիրառել են "ոսկե հարաբերակցությունը" (եզրույթի մասին մանրամասն):

Մակերեսը ոսկեջրած է։ Շրջանակը զբաղեցնում է 7145քմ տարածք և ունի 48 հարկ, իսկ ամենավերջին հարկ վերելակով բարձրանալու համար հարկավոր է ընդամենը 75 վայրկյան։

Իսկ ի՞նչ է սպասվում ներսում։
Առաջին հերթին հայտնվում եք ժամանակակից ինտերակտիվ թանգարանում, որը նորագույն տեխնոլոգիաների օգնությամբ ծանոթացնում է էմիրաթների պատմության հետ։ Ներկայացումը շատ գրավիչ է և ոչ ոքի անտարբեր չի թողնի։
Դրանից հետո բարձրանում եք թռչնի թռիչքի բարձրության վրա. շրջանակի "գագաթին" գտնվում է դիտահրապարակը՝ քաղաքին նայող շքեղ համայնապատկերով։
Հատակի կենտրոնական մասը թափանցիկ ապակուց է. ադրենալինի չափաբաժին ստանալ ցանկացողները գոհ կմնան։ Առկա են բազմաթիվ ինտերակտիվ սարքեր (հետաքրքրությունը պահելու համար այդ սարքերի նշանակությանը չենք անդրադառնում), փոքրիկ սրճարան։

Ինչպե՞ս հասնել Դուբայի Շրջանակ
Հասնելու մի քանի տարբերակ կա։ Ամենահեշտը տաքսիով է։
Ամենաէժանը՝ մետրոյով։ Ամենամոտ կայարանը Max-ն (նախկին Al Jafiliya կայարանը) է՝ Դուբայի մետրոպոլիտենի կարմիր ճյուղի վրա։ Հետո ոտքով հարկավոր է գնալ դեպի Zabeel զբոսայգու №4 մուտքը։ Այլ մուտքով զբոսայգի անվճար մտնել չեք կարող:
Կարելի է մոտենալ նաև F09 ավտոբուսով (կանգառը անմիջապես մետրոյից ելքի մոտ է)։

Աշխատում է ամեն օր՝ 09:00-21:00: Արժեքը՝ 50 AED (մոտ 6500 դրամ): 3-12 տ. երեխայի համար՝ 20 AED (մոտ 2600 դրամ): Կավելանա նաև 5% ԱԱՀ:

Եթե ցանկանում եք այցից հուշանվեր ունենալ, ապա խորհուրդ ենք տալիս ձեռքի տակ 10 դիրհամանոց թղթադրամ ունենալ, քանի որ այնտեղ կան… ինքներդ հուշանվերը կպատրաստեք… Հետաքրքրությունը պահելու համար էլ ոչինչ չգրենք: Տեղում ինքներդ կտեսնեք ու կհասկանաք ու այդ գործողությունից հաճույք կստանաք:

Հարցերի դեպքում՝ զանգեք մեզ 055 007 493 հեռախոսահամարով:

~ Dubai hangist պատվիրել կարելի է այստեղ. Դուբայ հանգիստ

 

Բոլոր խորհուրդները

"ԴՈՒԲԱՅ ԹՐԱՎԵԼ" ԴԵՊԻ ԴՈՒԲԱՅ ՏՈՒՐԻԶՄԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՏԻԿԵԴ ՍՊԸ, Տերյան 105/1, ՀՎՀՀ 02632463, հ/հ
՝ Ինեկոբանկ 2050022540301001, տնօրեն՝ Անահիտ Կարապետյան

© 2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Գրասենյակի հասցե՝ Ազատության 24/19, հեռ.՝ 055007493, viber/whatsapp +37498542342
Թարմացված է՝ 10.02.2025

Կայքում տեղադրված նյութերը հանդիսանում են Դուբայ Թրավել տուրիստական ընկերության սեփականությունը:

Հոդվածներն ամբողջական կամ մասնակի արտատպելը հնարավոր է միայն հոդվածի էջ տանող ակտիվ հղման նշումով: