63-logo-dubai-16739859721838.gif
  • Խորհուրդներ
  • Հարցրեք մեզ
Դուբայ տուրեր
0062513997-dubai-banner-16740597426969.png

Տուր դեպի Դուբայ

հարցում կատարեք այս հղումով

Դուբայում հյուրանոց ընտրելիս ինչպե՞ս չսխալվել

Դուբայում հյուրանոց ընտրելիս ինչպե՞ս չսխալվել

Հյուրանոց Դուբայում (hyuranoc Dubayum) ընտրելիս կարող եք առաջնորդվել ստորև ներկայացված չափորոշիչով:

Որպեսզի Դուբայ մեկնելիս վստահ լինեք, որ վճարում եք ճիշտ ընտրած հյուրանոցի համար, բավական չէ կողմնորոշվել միայն տվյալ հյուրանոցային սենյակի գինն ու պայմանները համեմատելով:

Տուրիստական ընկերությունում Ձեզ կարող են առաջարկել ընտրություն կատարել Դուբայում 700-ից ավել հյուրանոցների ցանկից: Դրանց մեջ կան շատ տարբեր գնային առաջարկներ` սկսած օրը 40$-ին համարժեք դրամից մինչև օրը 30.000$-ին համարժեք դրամ արժողությամբ սենյակներ: Մի շարք առաջարկներ կան միջին գնային սահմանում:

Նույն գնային սահմաններում և, համարյա, բնակվելու նմանատիպ պայմաններ ունեցող հյուրանոց Դուբայում ընտրելիս ուրիշ ի՞նչ չափորոշիչի վրա ուշադրություն դարձնել:

Եթե Դուք ակտիվ հանգստի սիրահար եք և չեք պատրաստվում ժամանակի մեծ մասն անցկացնել հյուրանոցային համարում, ապա հյուրանոցի ընտրության հարցում, գնային կողմնորոշումից զատ Ձեզ հարկավոր է հաշվի առնել ևս մեկ շատ կարևոր հանգամանք. հաշվի պետք է առնեք, թե արդյոք ընտրած հյուրանոցի մոտակայքում կա՞ մետրոյի կայարան:

Քաղաք Դուբայն իր տարածքով գերազանցում է Երևանը: Ի տարբերություն մեր մայրաքաղաքի, որտեղ առատորեն կհանդիպենք ավտոբուսներ և երթուղային տաքսիներ, Դուբայում հասարակական տրանսպորտը համեմատաբար թույլ է զարգացած: Նման պայմաններում հիմնական փոխադրամիջոցը տաքսի ծառայության հարմարավետ մեքենաներն են:

Եթե վերածենք ՀՀ դրամի, ապա Դուբայի տաքսիի տարիֆով 1 կմ-ը մոտ 235 դրամ է (1,8 AED): Մինիմալը մոտ 1600 դրամ է (12 AED): Հաշվիչը սկսում է աշխատել (նստելավարձը) 5 դիրհամից (մոտ 650 դրամ) սկսած:
Արդեն տեսնում ենք, թե որքան բարձր է սակագինը` համեմատած երևանյանի: Սրան գումարենք այն իրավիճակը, որը ստեղծվում է քաղաքի բազմաթիվ ճամփաբաժաններում. լուսաֆորի տակ կայանած տաքսիում հաշվիչը շարունակում է աշխատել րոպեավճարային սակագնով: Իսկ նման կայանումները մի քանիսն են և տևական են, քանի որ Դուբայի խաչվող ճանապարհները հիմնականում 3-ից 6-ն են. երկար է պետք սպասել մինչ լուսաֆորը կբացի քո մեքենայի ճանապարհը:
4 կմ ճանապարհը կկազմի մոտ 1600 դրամ (մինիմալ), այնինչ Երևանում մինիմալը 300-1200 դրամ է: Ավելի երկար ճանապարհին այդ տարբերությունը նվազում է, բայց սակագինը կրկին մեր հայրենակիցների օգտին չի գործում. 10 կմ ճանապարհի համար Դուբայում կվճարեք մոտ 3000 դրամ (1,8 AEDx10+5 AED=23 AED), Երևանում` 900-1800 դրամ:

Դուբայի տաքսու տարիֆով 1 կմ-ը մոտ 235 դրամ է: Մինիմալը մոտ 1600 դրամ է::

Դուբայում մեկ տեսարժան վայրից մյուսը, մեկ առևտրային կենտրոնից մյուսը տեղափոխվելու համար բավական երկար ճանապարհ պետք է անցնեք: ՈՒստի ստացվում է, որ Դուբայում միայն տաքսիներով երթևեկելը նպատակահարմար չէ: Այստեղ օգնության է հասնում քաղաքային մետրոն:

Դուբայում մի քանի անգամ հանգստացած մեր հայրենակիցները լավ գիտեն մետրոյով երթևեկելու նպատակահարմարության մասին: Նրանք նախընտրում են հյուրանոցային համար ամրագրել այնպես, որ տաքսիներով երթևեկելը հասցնեն մինիմալի:

Dubai hyuranocner ամրագրելիս հարցերի դեպքում՝ զանգեք մեզ 055 007 493 հեռախոսահամարով:

~ Hyuranoc Dubayum ամրագրման հարցումն ուղարկի՛ր այստեղ. Dubai hyuranocner

 

Բոլոր խորհուրդները

"ԴՈՒԲԱՅ ԹՐԱՎԵԼ" ԴԵՊԻ ԴՈՒԲԱՅ ՏՈՒՐԻԶՄԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՏԻԿԵԴ ՍՊԸ, Տերյան 105/1, ՀՎՀՀ 02632463, հ/հ
՝ Ինեկոբանկ 2050022540301001, տնօրեն՝ Անահիտ Կարապետյան

© 2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Գրասենյակի հասցե՝ Ազատության 24/19, հեռ.՝ 055007493, viber/whatsapp +37498542342
Թարմացված է՝ 10.02.2025

Կայքում տեղադրված նյութերը հանդիսանում են Դուբայ Թրավել տուրիստական ընկերության սեփականությունը:

Հոդվածներն ամբողջական կամ մասնակի արտատպելը հնարավոր է միայն հոդվածի էջ տանող ակտիվ հղման նշումով: