63-logo-dubai-16739859721838.gif
  • Խորհուրդներ
  • Հարցրեք մեզ
Դուբայ տուրեր
0062513997-dubai-banner-16740597426969.png

Տուր դեպի Դուբայ

հարցում կատարեք այս հղումով

Երևան Դուբայ հանգիստ: Օգտակար խորհուրդներ, տեղեկություն

Երևան Դուբայ հանգիստ: Օգտակար խորհուրդներ, տեղեկություն

Երևան Դուբայ հանգիստ (Yerevan Dubai hangist) ծրագրելիս հիշեք հետևյալ սահմանափակումների և վարքի կանոնների մասին:

Արաբական Միացյալ Էմիրություններում ընդունված չէ փողոց դուրս գալ ոչ սթափ վիճակում (հակառակ պարագայում կարող եք հայտնվել բանտում), արտահայտիչ հագնվելը (հատկապես վերաբերվում է կանանց): Սակայն զբոսաշրջիկների կտրուկ աճի հետևանքով ավանդույթները մոտենում են եվրոպական նորմերին:
*
Ամուսնացած կանանց ձեռքից բռնել չի կարելի:
*
Մզկիթ և արաբի տուն մտնելիս հանեք կոշիկները: Եթե տան տերը Ձեզանից առաջ տուն է մտնում կոշիկներով, այդ դեպքում կարելի է:
*
Արաբները երկար են հիշում վիրավորանքները: Վրեժ լուծելը արաբների մոտ "մշակույթ" է: Վրեժը կարող է լուծվել տասնյակ տարիներ հետո:
*
Տեղի բնակիչներին կտրականապես խորհուրդ չի տրվում ալկոհոլային խմիչք:
*
Մահմեդական երկրում գործընկերոջ հետ հանդիպումը սկսվում է ձեռքսեղմամբ, որի ժամանակ պետք է նայել գործընկերոջ աչքերի մեջ:
*
Ողջույնի ժամանակ չի կարելի ձեռքում պահել ծխախոտ կամ ձեռքը պահել գրպանում:
*
Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիները չեն սիրում շտապել, չեն սիրում ռիսկի դիմել:
*
Եթե թեյավճարը մտցված չէ հաշվի մեջ, ապա բավարար է նաև թողնել ընդհանուր հաշվի 10%-ը: Թեյավճար պետք է թողնել միայն լավ սպասարկումից հետո:
*
Դուբայի մետրոյում արգելվում է ուտել և խմել ինչպես վագոնների մեջ, այնպես էլ` կայարաններում: Արգելվում է նաև քնել, ծխել, տեղափոխել կենդանիներ, հեծանիվ և ալկոհոլային խմիչքներ: Ստոպ-ազդանշանի անհարկի օգտագործումը կարժենա 570 դոլար տուգանք:
*
Քաղաքային համայնապատկերը լուսանկարելու համար լավագույն վայրը մետրոյի վերջին վագոնն է:
*
Շարժան ամենա "ոչ ալկոհոլային" էմիրաթն է, որտեղ առավել խիստ են իսլամական ավանդական նորմերը: Ալկոհոլը բացառապես արգելված է և չի թույլատրվում անգամ հյուրանոցներում: Շարժայում ծովում լողալ կարելի է միայն հյուրանոցի մասնավոր լողափում:
*
Ռամադանի (սուրբ ամիս) ժամանակ մահմեդականներին արգելվում է օրվա լույս ժամերին սնունդ ընդունել: Տուրիստներին այդ օրերին սնունդ ընդունել հասարակական վայրերում պետք չէ: Ինչպես նաև պետք չէ դրսում ծխել ու ծամոն ծամել: Ձեր նման պահվածքով կվիրավորեք իսլամի հետևորդներին: Ռամադանը մահմեդական պասի ամիսն է, և ավանդույթները չհարգելը կարող է բերել տուգանքի և անգամ՝ բանտարկության:
*
Դուբայ հանգստի մեկնողները հիշեն, որ լողազգեստով լինել կարելի է միայն ծովափին կամ հյուրանոցի լողավազանի մոտ: Մնացած դեպքերում հագուստը շատ բաց չպետք է լինի:
*
Հիշեք "աջ ձեռքի" կանոնը. ինչ որ բան վերցրեք, տվեք միայն աջ ձեռքով: Կերակուրը և խմիչքները պետք է տալ և վերցնել աջ ձեռքով: Արաբի ձեռքը սեղմեք աջով: Ձախ ձեռքը համարվում է ոչ մաքուր:
*
Խոսելիս ձեռքը թափահարել պետք չէ, հատկապես ծխախոտով:
*
Աղոթող արաբին խանգարել չի կարելի: Պետք չէ լուսա կամ վիդեոնկարահանել: Աղոթողների մոտով անցնել հետևի կողմից:
*
Ոչ մի դեպքում չի կարելի մահմեդականին ալկոհոլային խմիչք նվիրել:
*
Անձնագիրը թողեք հյուրանոցում: Եթե անձնագիրը ծովում թրջեք կամ կորցնեք, ոստիկանության հետ լուրջ խնդիրներ կունենաք:
*
ԱՄԷ-ում հանցագործությունը համարյա բացակայում է: Հանգիստ կարող եք գիշերը փողոցով քայլել. Ձեր վրա չեն հարձակվի, չեն թալանի (որպես կանոն): Եթե իր եք կորցրել, ապա գտնելու դեպքում անպայման կվերադարձնեն (որպես կանոն):
*
Հասարակական վայրում կամ ծովափում ալկոհոլի ընդունումը կհանգեցնի ադմինիստրատիվ պատասխանատվության: Արբած վիճակում փողոց դուրս գալով հնարավոր է հայտնվեք բանտում:
*
Էմիրաթից էմիրաթ ալկոհոլ տեղափոխել չի կարելի:
*
Թմրանյութ օգտագործելու համար նախատեսված է երկարատև ազատազրկում, իսկ ներկրման ու տարածման համար` մահապատիժ:
*
Պետք չէ փորձել արաբուհու հետ ծանոթանալ: Կնոջը հպվելու կամ նկարահանելու, ակնապիշ նայելու համար նախատեսված են մեծ տուգանքներ:
*
Մեծ տուգանք է նախատեսված աղբը աղբամանի մեջ չգցելու համար: Կտուգանվեք, անգամ այն դեպքում, եթե աղբը ուղղել եք աղբաման, սական այն ընկել է կողքը:
*
Կտուգանվեք կամ կազատազրկվեք, եթե հասարակական վայրում հայհոյեք կամ սպառնաք զրուցակցին:
*
Կաշառք տալու փորձ չանեք: Էմիրաթներում կաշառք տվողին ավելի խիստ են պատժում, քան վերցնողին:
*
Ոստիկանից վախենալ պետք չէ: Կարող եք հանգիստ մոտենալ և հարցով դիմել: Հավատացած եղեք, որ նրանք սիրով կպատասխանեն, կուղեկցեն:
*
Մեքենա վարելու ընթացքում բջջային հեռախոսով խոսելը նախատեսում է "աստղաբաշխական" տուգանք, որի չափը կարող է հասնել մինչև 1500$:
*
Ավտոսիրողներին տեղեկացնում ենք, որ Էմիրություններում ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում ոստիկանությանը դեպքի վայր կանչելը պարտադիր է, ի տարբերություն մեր երկրի, երբ հնարավոր է սպասել ԱՊՊԱ-յի կամ տեղում պայմանավորվել ու հեռանալ դեպքի վայրից: Դուբայի փողոցներում ճանապարհային ոստիկանություն կտեսնեք հազվադեպ, սակայն ռադարները, տեսա և ֆոտոխցիկները ամենուր են: Ոստիկանության հեռախոսահամարն է` 999:
*
Ամռանը Էմիրություններում ( Yerevan Dubai hangist ) ծովափնյա հանգստի մեկնող մեր հայրենակիցներին տեղեկացնում ենք, որ Պարսից ծոցի և Հնդկական օվկիանոսի ափում եղեք արևի ցածր ինտենսիվության ժամերին՝ 09:00 -11:00 և 16:00-19:00: Արևային հարված չստանալու համար պետք է լողափում մնալ հնարավորինս կարճ ժամանակահատված: Սկզբի համար պետք է ստվերից (հովանոց, տենտ) դուրս գալ 5-10 րոպեով, հետո 10-20 րոպեով անցնել ստվեր: Աստիճանաբար արևի տակ անցկացնելու րոպեները կարող եք ավելացնել:

Հարցերի դեպքում՝ զանգեք մեզ 055 007 493 հեռախոսահամարով:

~ Երևան Դուբայ հանգիստ հարցումն արա՛ այստեղ. Yerevan Dubai hangist

 

Բոլոր խորհուրդները

"ԴՈՒԲԱՅ ԹՐԱՎԵԼ" ԴԵՊԻ ԴՈՒԲԱՅ ՏՈՒՐԻԶՄԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՏԻԿԵԴ ՍՊԸ, Տերյան 105/1, ՀՎՀՀ 02632463, հ/հ
՝ Ինեկոբանկ 2050022540301001, տնօրեն՝ Անահիտ Կարապետյան

© 2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Գրասենյակի հասցե՝ Ազատության 24/19, հեռ.՝ 055007493, viber/whatsapp +37498542342
Թարմացված է՝ 10.02.2025

Կայքում տեղադրված նյութերը հանդիսանում են Դուբայ Թրավել տուրիստական ընկերության սեփականությունը:

Հոդվածներն ամբողջական կամ մասնակի արտատպելը հնարավոր է միայն հոդվածի էջ տանող ակտիվ հղման նշումով: