Yerevan Dubai turistakan ուղևորության մեկնողներին կհետաքրքրի հյուրանոցային համարների դասակարգումը:
Դասակարգումը ընդգրկում է մոտ 100 տեսակ ու ենթատեսակ: Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Էմիրաթներում հանդիպող հյուրանոցային համարներից մի քանիսի համառոտ նկարագրությունը:
Garden view - տեսարան դեպի այգի:
Ավելի հաճախ դա հյուրանոցի ծովից հակառակ կողմն է, որտեղ աճում են ծաղիկներ, ամբողջովին կանաչապատ է, վազվզում են սիրամարգեր (! ոչ բոլոր այգիներում) ...
Pool view - տեսարան դեպի լողավազան:
Ծովափնյա հյուրանոցների դեպքում այս սենյակի պատուհանից կարող է երևալ նաև ծովը: Հաշվի առեք, որ սենյակում հնարավոր է աղմկոտ լինի՝ աճող սերնդի զիլ ձայներից:
SV, Sea view - տեսարան դեպի ծով:
Այս համարներից բացվում է ծովի ողջ գեղեցկությունը, իսկ ծովի ձայնը հանգստացնում է և հանդարտեցնում: Սակայն այս համարը մյուսներից ավելի թանկ կարժենա:
Շարժայում, ինչպես հայտնի է, ծովափնյա հյուրանոցների առաջարկած Sea view սենյակները զգալի մատչելի են, քան Դուբայում: ՈՒստի եթե Դուք ծովափնյա հյուրանոցի ծովին "նայող" սենյակի պատուհանից բացվող տեսարանի սիրահար եք, սակայն հանգստի բյուջեն թույլ չի տալիս դրա համար գերավճար կատարել, ապա խորհուրդ եմ տալիս հյուրանոց ամրագրել Շարժա, Աջման էմիրություններում (մեր մշտական տուրիստների մեծամասնությունը հենց այդպես էլ վարվում է):
Mountain view - տեսարան դեպի լեռներ:
Ում է պետք ծովի տեսարանը, եթե լեռներից լավ կարող են լինել միայն լեռները:
Այսպիսի սենյակում կարող եք հանգրվանել, եթե Ձեր համար տուր փաթեթ ամրագրենք Ֆուջեիրա էմիրությունում:
SSV, Side Sea view - անկյունային տեսարան դեպի ծով: Այսինքն ծովը երևում է մասնակիորեն:
Անհրաժեշտ է դուրս գալ պատշգամբ կամ պատուհանից ձգվել, սակայն պետք է զգույշ լինել: (Ընթացիկ խորհուրդս - Ընդհանրապես, հյուրանոցներում խորհուրդ չի տրվում հենվել պատուհանին։ 2011թ.-ի հունիսին Մինեսոտայի հյուրանոցային համարից վայր էր ընկել 2 տարեկան աղջնակ։ Նույն շաբաթվա ընթացքում Օստինում գտնվող W Hotel հյուրանոցը ստիպված փակվեց մի քանի օրով, քանզի սկսել էին թափվել պատուհանների ապակիները։ Էմիրաթներում նման դեպքի մասին չենք լսել:)
Park view - տեսարան դեպի զբոսայգի:
Այստեղ կարելի է հետևել զբոսնող զույգերին... Դե, պարզ է...
Inside view - տեսարան դեպի ներս, այսինքն. փոքրիկ այգի կամ հյուրանոցի ներքին հատված:
Ձանձրալի տեսարան: Խուսափում եմ տուրիստիս համար այսպիսի սենյակ ամրագրել:
Ocean view - տեսարան դեպի օվկիանոս:
Այսքանով ամեն ինչ ասված է: Ալիքի աղմուկը չես փոխարինի ոչ մի բանով:
Ocean view սենյակ Ձեզ համար կարող ենք ամրագրել Ֆուջեյրա էմիրությունում: Հյուրանոցը գտնվում է Հնդկական օվկիանոսի ափին (Օմանի ծոց):
Հարցերի դեպքում՝ զանգեք մեզ 055 007 493 հեռախոսահամարով:
~ Yerevan Dubai turistakan հանգստի հարցումն արա՛ այստեղ. Yerevan Dubai turistakan