63-logo-dubai-16739859721838.gif
  • Խորհուրդներ
  • Հարցրեք մեզ
Դուբայ տուրեր
0062513997-dubai-banner-16740597426969.png

Տուր դեպի Դուբայ

հարցում կատարեք այս հղումով

Տուրեր դեպի Դուբայ: Հաճախ տրվող հարցեր

Տուրեր դեպի Դուբայ: Հաճախ տրվող հարցեր

Տուրեր դեպի Դուբայ (Turer depi Dubai) առաջին անգամ մեկնելիս առաջացող որոշ հարցերի պատասխանները՝ ստորև:

Հարց.
Արդյո՞ք քրիստոնյաներին մուսուլմանները Էմիրաթներում նորմալ են վերաբերվում:

Պատասխան.

Այո, միանշանակ: Չկա ոչ մի խտրականություն մաշկի գույնի, դավանանքի առումով: Եթե կարգապահական խախտումներ չեք կատարում, ապա հանգստի այդ սահմանափակ օրերի ընթացքում (5, 7, 10 կամ 15 օր) Ձեզ կզգաք տեղաբնակ հասարակության լիիրավ անդամ:


Հարց.
Արդյո՞ք ապահով է ընտանիքով տուրեր դեպի Դուբայ կազմակերպելը:

Պատասխան.

Շատ ապահով է և անվտանգ: Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունը հասել է ցնցող արդյունքների` օրենքի ու դավանանքի ուժով հանցագործությունները հասցնելով մինիմալի: Արաբական Միացյալ Էմիրությունները` ընդհանրապես, Դուբայը` մասնավորապես, հիրավի, կարելի է համարել աշխարհի ամենաապահով վայրը հանցագործությունների թվի առումով:


Հարց.
Տուրերի ընթացքում անհրաժե՞շտ է անձնագիրը մշտապես պահել ձեռքի տակ:

Պատասխան.

Ոչ, դրա անհրաժեշտությունը չկա: Բավական է ունենալ անձնագրի պատճեն: Դուբայում անձը հաստատող փաստաթղթի ստուգումը խիստ հազվադեպ է:


Հարց.
Առողջության համար վնասակա՞ր է ԱՄԷ-ի կլիման:

Պատասխան.

Վնասակար է ոչ այնքան շոգը, որքան ջերմաստիճանի տատանումը փողոցից կոնդիցիոներով սրահ և հակառակ տեղաշարժվելիս: Ցանկալի է խմել օրը մինիմում 6 բաժակ ջուր` որպեսզի խուսափենք ջրազրկումից: Բժիշկները խորհուրդ են տալիս ուտել շատ մրգեր ու բանջարեղեն, խմել կաթնաթթվային խմիչք` մարմնի հովացման համար:


Հարց.
Կարո՞ղ են հայերը ԱՄԷ-ում իրենց զգալ հարմարավետ, եթե անգլերենին չեն տիրապետում:

Պատասխան.

Այո՛: Ամեն տարի տուրեր դեպի Դուբայ է կազմակերպում մոտ 1 մլն ռուսախոս ճանապարհորդ ԱՊՀ երկրներից, այնպես որ տեղական շուկան հասցրել է ադապտացվել լեզվին: Բազմաթիվ խոշոր ու մանր խանութներում, բարձրակարգ և էկոնոմ հյուրանոցներում կա ռուսալեզու անձնակազմ:


Հարց.
Դուբայում ո՞ւմ թողնել թեյավճար և որքա՞ն:

Պատասխան.

Արաբական Միացյալ Էմիրությունների մի շարք ռեստորաններում թեյավճարը ներառված է սպասարկման արժեքում (service charge 16%): Բայց եթե մենյուում այդ նշումը չկա, ապա հաշիվը "փակելիս" լրացուցիչ թողեք գումարի 10%-ը: Օդանավակայանում և հյուրանոցում բեռնակրին սովորաբար տալիս են 5-10 դիրհամ (մոտ 650 - 1300 դրամ):


Հարց.
Ճի՞շտ է, որ մարդկանց ներկայությամբ համբուրվել չի կարելի:

Պատասխան.

Ավելի քան ընկերական զգացմունքների դրսևորումը հասարակական վայրերում արգելված է. նախատեսվում է խոշոր տուգանք և դեպորտացիա:


Հարց.
Ի՞նչ զգեստ հագնել հասարակական վայրերում:

Պատասխան.

Փարանջա հագնել պետք չէ, բայց հիշենք, որ ԱՄԷ-ն մահմեդական երկիր է: Խուսափեք մինի կիսաշրջազգեստից, խորը դեկոլտեից և մերկ մարմնի վրա թափանցիկ զգեստից: Շարջան ամենապահպանողական էմիրությունն է, ուստի այստեղ ամենախիստ վերաբերմունքն է "անհարիր" հագուստին: "Բաց" հագուստով պրոբլեմներ կունենաք ոչ միայն ոստիկանների հետ, այլ՝ նաև տեղացիների, որոնք կսկսեն "ռոմանտիկ" առաջարկներ անել:

Turer depi Dubai հարցերի դեպքում՝ զանգեք մեզ 055 007 493 հեռախոսահամարով:

~ Turer depi Dubay հարցումն արա՛ այստեղ. Turer depi Dubai

 

Բոլոր խորհուրդները

"ԴՈՒԲԱՅ ԹՐԱՎԵԼ" ԴԵՊԻ ԴՈՒԲԱՅ ՏՈՒՐԻԶՄԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՏԻԿԵԴ ՍՊԸ, Տերյան 105/1, ՀՎՀՀ 02632463, հ/հ
՝ Ինեկոբանկ 2050022540301001, տնօրեն՝ Անահիտ Կարապետյան

© 2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Գրասենյակի հասցե՝ Ազատության 24/19, հեռ.՝ 055007493, viber/whatsapp +37498542342
Թարմացված է՝ 10.02.2025

Կայքում տեղադրված նյութերը հանդիսանում են Դուբայ Թրավել տուրիստական ընկերության սեփականությունը:

Հոդվածներն ամբողջական կամ մասնակի արտատպելը հնարավոր է միայն հոդվածի էջ տանող ակտիվ հղման նշումով: