63-logo-dubai-16739859721838.gif
  • Խորհուրդներ
  • Հարցրեք մեզ
Դուբայ տուրեր
0062513997-dubai-banner-16740597426969.png

Տուր դեպի Դուբայ

հարցում կատարեք այս հղումով

Տուրեր դեպի Աբու Դաբի: Sea World Abu Dhabi

Տուրեր դեպի Աբու Դաբի: Sea World Abu Dhabi

Այս հավես տեղի մասին գրելիս հաճույք եմ ապրում: Շատ չեմ գրի, քանի որ մանրամասները կկարդաք՝ google-ում որոնելով: Սակայն չէի կարող ձեր ուշադրությունը չհրավիրել այս “կենդանաբանական հրաշքի” վրա: Այն ուղղակի ֆանտաստիկ տպավորեց ինձ:

Ստորև բոլոր հոլովակները իմ հեռախոսով են նկարված:

Ինտերակտիվ սրահում


“Sea World Abu Dhabi” ծովային կենդանաբանական այգին գտնվում է Աբու Դաբիի Յաս կղզու վրա: Այն հինգ հարկանի ժամանակակից թեմատիկ զբոսավայր է, ութ իմերսիվ գոտիներով, ավելի քան 150 տեսակի կենդանիներով, հսկա ակվարիումով, կենդանիների խնամքի և պաշտպանության կենտրոնով, ինտերակտիվ զվարճանքներով, ատրակցիոններով, սրճարաններով, ռեստորաններով և հուշանվերների  կրպակներով:

Տուր Աբու Դաբի մեկնելիս “Ծովային աշխարհում” զբոսնելը հետաքրքիր կլինի ոչ միայն երեխաներին, այլև մեծահասակներին:

Ստեղծված են բնական միջավայրին առավելագույնս մոտ բնակության պայմաններ, ուստի կարող եք ամբողջովին ընկղմվել ծովի ֆլորայի և ֆաունայի զարմանահրաշ աշխարհ:

Արկտիկայի հատվածում


“Կլինեք” օվկիանոսի հատակում, «կհայտնվեք» սառցաբեկորների վրա, «կմեկնեք» տրոպիկական օվկիանոսի տաք ջրեր, կտեսնեք բազմաթիվ ձկներ, դելֆիններ, վարդագույն ֆլամինգոներ, երկարապոչ նրբերանգ Արա տեսակի թութակներ, ատլանտիկ թանձրահավեր, մոտիկից կծանոթանաք ծովառյուծների հետ:

Ծովառյուծների բնակատեղիում ուշադրության է արժանի լուսավորության հատուկ համակարգը, որն իմիտացնում է տարբեր ինտենսիվության արևային լույս:

 

Վարդագույն ֆլամինգոն կարծես կարճ ներկայացում ցույց տա


Չցանկանալով իմ սուբյեկտիվ կարծիքը տարածել ձեր վրա՝ համենայնդեպս նշեմ, որ եթե կազմելու լինեի Արաբական Միացյալ Էմիրությունների տեսարժան վայրերի ցանկը, ապա SeaWorld-ը կներառեի առաջին հնգյակում: Հանգիստ Աբու Դաբի կազմակերպելիս հիշեք այս վայրի մասին:

Ի դեպ, SeaWorld-ի մուտքի տոմսերը Dubai Travel տուրիստական ընկերությունից կարող եք ձեռք բերել պաշտոնական կայքի գնից մատչելի:

Հսկա ակվարիումներից մեկը


Տուր Աբու Դաբի վերաբերյալ հարցերի դեպքում՝ զանգեք մեզ 055 007 493 հեռախոսահամարով:

~ Տուրեր դեպի Աբու Դաբի պատվիրել կարելի է այստեղ. հանգիստ Աբու Դաբի

Անահիտ Կարապետյան
տնօրեն

 

Բոլոր խորհուրդները

"ԴՈՒԲԱՅ ԹՐԱՎԵԼ" ԴԵՊԻ ԴՈՒԲԱՅ ՏՈՒՐԻԶՄԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՏԻԿԵԴ ՍՊԸ, Տերյան 105/1, ՀՎՀՀ 02632463, հ/հ
՝ Ինեկոբանկ 2050022540301001, տնօրեն՝ Անահիտ Կարապետյան

© 2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Գրասենյակի հասցե՝ Ազատության 24/19, հեռ.՝ 055007493, viber/whatsapp +37498542342
Թարմացված է՝ 10.02.2025

Կայքում տեղադրված նյութերը հանդիսանում են Դուբայ Թրավել տուրիստական ընկերության սեփականությունը:

Հոդվածներն ամբողջական կամ մասնակի արտատպելը հնարավոր է միայն հոդվածի էջ տանող ակտիվ հղման նշումով: