Տուր դեպի Դուբայ

հարցում կատարեք այս հղումով

 

Բոլոր խորհուրդները

 



Դուբայ վիզա



Արաբական Միացյալ Էմիրություններ այցելելու համար անհրաժեշտ է վիզա: Մուտքի արտոնագրի

Արաբական Միացյալ Էմիրություններ այցելելու համար անհրաժեշտ է վիզա: Մուտքի արտոնագրի ձևակերպումը կատարվում է նախօրոք:

Դուբայ վիզա արժեքն է 72-78$-ին համարժեք ՀՀ դրամ` կախված տուր փաթեթ տրամադրող գործընկերոջից:
Փաստաթղթերի ձևակերպման ժամանակահատվածը 3-ից 5 աշխատանքային օր է: Ուրբաթը և շաբաթը ԱՄԷ-ի էմիգրացիոն ծառայության հանգստյան օրերն են:

Արաբական Միացյալ Էմիրությունների մուտքի արտոնագիր ստանալու փաստաթղթերը ընդունվում են ոչ վաղ, քան թռիչքից 45 օր առաջ և ոչ ուշ, քան 5 աշխատանքային օր մինչ մուտքը երկիր:

Տեղում տուրիստական վիզայի երկարացում չի իրականացվում:

Պետք է ճամփորդել այն անձնագրով, որի տվյալներով բացվել է մուտքի արտոնագիրը: ՀՀ քաղաքացիների համար անձնագրի վավերականության ժամկետը պետք է լինի 6 ամսից ոչ պակաս` ճամփորդության վերջին օրվանից սկսած:

Էմիգրացիոն ծառայությունն իրավունք ունի մերժել վիզան` առանց պատճառները բացատրելու: Արտոնագրի մերժման դեպքում Դուբայի էմիգրացիոն ծառայությունը գումարը չի վերադարձնում:

Մուտքի արտոնագրի ռեժիմի խախտումը նախատեսում է խոշոր տուգանքներ:

Հարցերի դեպքում՝ զանգեք մեզ 098 542 342 հեռախոսահամարով:

~ Դուբայ վիզա արժեք և հանգստի հարցումն արա՛ այստեղ. Դուբայ վիզա


Հավանեցի՞ք: Տարածեք սոց. ցանցերում