Տուր դեպի Դուբայ

հարցում կատարեք այս հղումով

 

Բոլոր խորհուրդները

 



Դուբայում հյուրանոց ընտրելիս ինչպե՞ս չսխալվել



Հյուրանոց Դուբայում (hyuranoc Dubayum) ընտրելիս կարող եք առաջնորդվել ստորև ներկայացված

Հյուրանոց Դուբայում (hyuranoc Dubayum) ընտրելիս կարող եք առաջնորդվել ստորև ներկայացված չափորոշիչով:

Որպեսզի Դուբայ մեկնելիս վստահ լինեք, որ վճարում եք ճիշտ ընտրած հյուրանոցի համար, բավական չէ կողմնորոշվել միայն տվյալ հյուրանոցային սենյակի գինն ու պայմանները համեմատելով:

Տուրիստական ընկերությունում Ձեզ կարող են առաջարկել ընտրություն կատարել Դուբայում 700-ից ավել հյուրանոցների ցանկից: Դրանց մեջ կան շատ տարբեր գնային առաջարկներ` սկսած օրը 40$-ին համարժեք դրամից մինչև օրը 30.000$-ին համարժեք դրամ արժողությամբ սենյակներ: Մի շարք առաջարկներ կան միջին գնային սահմանում:

Նույն գնային սահմաններում և, համարյա, բնակվելու նմանատիպ պայմաններ ունեցող հյուրանոց Դուբայում ընտրելիս ուրիշ ի՞նչ չափորոշիչի վրա ուշադրություն դարձնել:

Եթե Դուք ակտիվ հանգստի սիրահար եք և չեք պատրաստվում ժամանակի մեծ մասն անցկացնել հյուրանոցային համարում, ապա հյուրանոցի ընտրության հարցում, գնային կողմնորոշումից զատ Ձեզ հարկավոր է հաշվի առնել ևս մեկ շատ կարևոր հանգամանք. հաշվի պետք է առնեք, թե արդյոք ընտրած հյուրանոցի մոտակայքում կա՞ մետրոյի կայարան:

Քաղաք Դուբայն իր տարածքով գերազանցում է Երևանը: Ի տարբերություն մեր մայրաքաղաքի, որտեղ առատորեն կհանդիպենք ավտոբուսներ և երթուղային տաքսիներ, Դուբայում հասարակական տրանսպորտը համեմատաբար թույլ է զարգացած: Նման պայմաններում հիմնական փոխադրամիջոցը տաքսի ծառայության հարմարավետ մեքենաներն են:

Եթե վերածենք ՀՀ դրամի, ապա Դուբայի տաքսիի տարիֆով 1 կմ-ը մոտ 235 դրամ է (1,8 AED): Մինիմալը մոտ 1600 դրամ է (12 AED): Հաշվիչը սկսում է աշխատել (նստելավարձը) 5 դիրհամից (մոտ 650 դրամ) սկսած:
Արդեն տեսնում ենք, թե որքան բարձր է սակագինը` համեմատած երևանյանի: Սրան գումարենք այն իրավիճակը, որը ստեղծվում է քաղաքի բազմաթիվ ճամփաբաժաններում. լուսաֆորի տակ կայանած տաքսիում հաշվիչը շարունակում է աշխատել րոպեավճարային սակագնով: Իսկ նման կայանումները մի քանիսն են և տևական են, քանի որ Դուբայի խաչվող ճանապարհները հիմնականում 3-ից 6-ն են. երկար է պետք սպասել մինչ լուսաֆորը կբացի քո մեքենայի ճանապարհը:
4 կմ ճանապարհը կկազմի մոտ 1600 դրամ (մինիմալ), այնինչ Երևանում մինիմալը 300-1200 դրամ է: Ավելի երկար ճանապարհին այդ տարբերությունը նվազում է, բայց սակագինը կրկին մեր հայրենակիցների օգտին չի գործում. 10 կմ ճանապարհի համար Դուբայում կվճարեք մոտ 3000 դրամ (1,8 AEDx10+5 AED=23 AED), Երևանում` 900-1800 դրամ:

Դուբայի տաքսու տարիֆով 1 կմ-ը մոտ 235 դրամ է: Մինիմալը մոտ 1600 դրամ է::

Դուբայում մեկ տեսարժան վայրից մյուսը, մեկ առևտրային կենտրոնից մյուսը տեղափոխվելու համար բավական երկար ճանապարհ պետք է անցնեք: ՈՒստի ստացվում է, որ Դուբայում միայն տաքսիներով երթևեկելը նպատակահարմար չէ: Այստեղ օգնության է հասնում քաղաքային մետրոն:

Դուբայում մի քանի անգամ հանգստացած մեր հայրենակիցները լավ գիտեն մետրոյով երթևեկելու նպատակահարմարության մասին: Նրանք նախընտրում են հյուրանոցային համար ամրագրել այնպես, որ տաքսիներով երթևեկելը հասցնեն մինիմալի:

Dubai hyuranocner ամրագրելիս հարցերի դեպքում՝ զանգեք մեզ 098 542 342 հեռախոսահամարով:

~ Hyuranoc Dubayum ամրագրման հարցումն ուղարկի՛ր այստեղ. Dubai hyuranocner


Հավանեցի՞ք: Տարածեք սոց. ցանցերում