Տուր դեպի Դուբայ

հարցում կատարեք այս հղումով

 

Բոլոր խորհուրդները

 



Դուբայ տուր մեկնելիս վերցնե՞լ տրանսֆեր, թե՞ չվերցնել



Դուբայ տուր (Dubay tur) մեկնողների ճնշող մեծամասնությունը տուրիստական ընկերությունում

Դուբայ տուր (Dubay tur) մեկնողների ճնշող մեծամասնությունը տուրիստական ընկերությունում տրանսֆեր է պատվիրում:

Հիշեցնենք, որ տրանսֆերը զբոսաշրջիկի տեղափոխման ծառայությունն է օդանավակայանից դեպի հյուրանոց, հյուրանոցից` օդանավակայան:

Սա շատ հարմար ծառայություն է հիմնականում այն զբոսաշրջիկների համար, ովքեր երկիր են մուտք գործում առաջին անգամ և ծանոթ չեն տեղանքին, հյուրանոցի տեղակայմանը:

Հարմար է, բայց թանկ է: Թանկ է, քան տաքսիով հյուրանոց հասնելը, կամ հյուրանոցից` օդանավակայան:

Այլ պետություններում տրանսֆերի գներին ծանոթ չլինելով, բայց լիարժեք տեղյակ լինելով Արաբական Միացյալ Էմիրություններում կազմակերպվող տրանսֆերի և տաքսի ծառայությունների տարիֆներին` նշենք, որ օդանավակայանի տաքսիով օդանավակայանից հյուրանոց և հակադարձ ուղղությամբ երթևեկելիս կվճարեք մոտ 1.5-2-2.5 անգամ ավելի քիչ գումար, քան տուր օպերատորի կողմից տրամադրվող տեղափոխումից (տրանսֆեր) օգտվելիս: Կարծում եմ նույն տրամաբանությունը գործում է նաև այլ երկրների համար:

Արժե՞ արդյոք թվացյալ հարմարավետության համար վճարել բարձր գին, եթե կարելի է ուղղակի կատարել ստորև պարզ հրահանգները, որոնք սիրով տալիս եմ մեր հաճախորդներին, և տնտեսել որոշակի գումար:

Դուբայում օդանավակայանից հյուրանոց և հակադարձ ուղղությամբ երթևեկելիս կվճարեք մոտ 1.5-2-2.5 անգամ ավելի քիչ գումար, քան տուր օպերատորի կողմից տրամադրվող տրանսֆերից օգտվելիս:

Օդանավակայանում ցանցաթաղանթի և անձնագրի ստուգումներն անցնելուց հետո հետևեք տուրիստների հոսքին, որը տանում է դեպի ելք:
Լեզվի իմացություն պետք չէ ելքը գտնելու համար: Չէ որ, օրինակ, ցանցենու ստուգում անցնելիս ոչ ոքից չեք հարցնում, թե ինչպես կանգնել և շարժվել. ամեն ինչ հասկանալի է շրջապատի գործողությունները վերլուծելով, սահմանապահի ժեստերին հետևելով:

- Օդանավակայանից դուրս բազմաթիվ մարդիկ մեքենաներով սպասում են իրենց հարազատներին, ընկերներին կամ նրանց, ովքեր, նախօրոք, տուրիստական ընկերության գրասենյակում տրանսֆեր են պատվիրել:
Այդ տարածքում շատ են տաքսիները, որոնց վարորդները կամ դրսում, կամ ղեկին սպասում են հաճախորդի: Նրանց կանչելու համար օտար լեզվին և մշակույթին ծանոթ լինելը պարտադիր չէ. բարձրացրեք ձեռքը և հայացքով կանչեք: Չկասկածեք, որ Ձեզ չեն հասկանա: Կամ մոտեցեք կանգառած տաքսիներից մեկին:
Վարորդին ցույց տվեք տուրիստական գործակալության տրամադրած վաուչերը, որտեղ նշված է հյուրանոցի անունը, իսկ վաուչեր չլինելու դեպքում հնչեցրեք հյուրանոցի անունը: Վարորդն իր ողջ պահվածքով կցուցադրի, որ գիտե թե ուր տանի: Եթե չիմանա, ապա ներողություն կհայտնի, և դուք "կկանչեք" այլ տաքսի: Հավատացնում ենք, որ "նավիգատորի դարում" վարորդների ճնշող մեծամասնությունը կգտնի Ձեր հյուրանոցի տեղակայումը:
Ահա: Տրանսֆեր ծառայություն պետք չեկավ: Տնտեսեցիք (1.5-2.5 անգամ):

- Հավանաբար Դուք չեք դիմացել Դուբայում ապրանքների էժան գների գայթակղությանը և վերադարձին Ձեզ հետ գնումների մեծ պայուսակներ ու ճամպրուկներ կլինեն: Հյուրանոցի ընդունարանի աշխատակիցների կողմից կամ Ձեր կողմից կանչված տաքսու վարորդը սիրալիր կօգնի բեռները տեղավորել բեռնախցում և ապահով կհասցնի օդանավակայան: Տրանսֆեր ծառայության վարորդի օգնությունը և հետագա բոլոր գործողությունները նույնն էին լինելու ինչ տաքսիստինը՝ եթե տրանսֆեր ամրագրած լինեիք:
Մեկնելիս էլ տրանսֆեր ծառայության բացակայությունը չփչացրեց իրավիճակը: Կրկին տնտեսեցիք:

Dubai tur հարցերի դեպքում՝ զանգեք մեզ 098 542 342 հեռախոսահամարով:

~ Դուբայ տուրի հարցումն արա՛ այստեղ. Dubay tur


Հավանեցի՞ք: Տարածեք սոց. ցանցերում