Տուր դեպի Դուբայ

հարցում կատարեք այս հղումով

 

Բոլոր խորհուրդները

 



Երևան Դուբայ թռիչք և տուր փաթեթներ դեպի Դուբայ ամրագրելիս տուրիստականի դիմե՞լ



Երևան Դուբայ թռիչքի (Yerevan Dubai trichq) և հյուրանոցի արժեքը կարելի է on-line կայքերից ճշտել և

Երևան Դուբայ թռիչքի (Yerevan Dubai trichq) և հյուրանոցի արժեքը կարելի է on-line կայքերից ճշտել և ամրագրել: Տուրիստական ընկերությունների ծառայություններից պե՞տք է օգտվել:

Համացանցը հյուրանոցը on-line ամրագրելու մեծ հնարավորություններ է ընձեռում: Տնտեսելու նպատակով` ոմանք ինքնուրույն են կազմակերպում իրենց հանգիստը:

Դժվար չէ համացանցում ընտրել հյուրանոցը, ամրագրել այն, գտնել ավիատոմսերի առաջարկ, վճարել հյուրանոցի և տոմսերի համար: Սակայն այս "հեշտ" գործը միշտ չէ, որ մատչելի է:

Առաջինը. նման ճանապարհով շարժվելիս շատ ժամանակ եք վատնում: Չէ որ բոլոր նրբությունները պետք է հաշվի առնել. ավիատոմս, հյուրանոց, բժշկական ապահովագրություն և այլն: Տուր ընկերության մենեջերը այդ "գլխացավը" իր վրա կվերցնի:

Երկրորդը. դեսպանատան միջոցով մուտքի արտոնագիր ստանալ հնարավոր չէ: Տուրիստական ընկերություններն են գործընթացը կազմակերպում Դուբայի իմիգրացիոն ծառայության միջոցով:
Վիզայի ինքնուրույն ձևակերպումը բավական թանկ կլինի: Դուբայ վիզա արժեք on-line կայքերը տրամադրում են 1,5-2 անգամ թանկ, քան եթե դիմեք տուրիստական ընկերության:

Երրորդը. միշտ չէ, որ տուր փաթեթ ինքնուրույն ամրագրելիս հնարավոր է տնտեսել: Հյուրանոցները մասնավոր անձանց տրամադրում են ավելի բարձր գին, քան տուրիստական գործակալություններին: Քանի որ վերջիններս հանդիսանում են յուրատեսակ մշտական այցելուներ, ուստի կարողանում են ամրագրել նշանակալի զեղչով:
Հանրահայտ booking.com կայքում, որը հյուրանոցային համարների on-line ամրագրման շատ մեծ հնարավորություններ է տրամադրում, փնտրված հյուրանոցի գնին կից նշվում է, որ տվյալ գինը հաշվարկված է առանց քաղաքային տուրքի (10%) և սպասարկման վճարի (10%): Իսկ տուրիստական գործակալության տրամադրած գների մեջ, մեծամասամբ, ներառված են բոլոր լրացուցիչ հարկերը:

Չորրորդը. օնլայն էժան ավիատոմսեր Երևան Դուբայ թռիչքի համար Ֆլայ Դուբայ ավիաընկերության կամ այլ կայքերով գնելիս զրկված եք, հարկ եղած դեպքում, գնումը չեղարկելիս ավիատոմսի գումարը ետ ստանալու հնարավորությունից: Գումարի դիմաց կայքը կտրամադրի հավաստագիր (վաուչեր)՝ առաջիկա 11 ամսում ավիատոմս ձեռք բերելու հնարավորությամբ: Տուրիստական ընկերությունից գնած և չեղարկած ավիատոմսի 100% գումարը կանխիկ ետ կստանաք:

Ստացվում է, որ on-line ամրագրման դեպքում կծախսեք ավելի շատ ժամանակ, շատ հնարավոր է գերավճար կատարեք, և արդյունքում ստանաք ամենևին էլ ոչ այն, ինչ նախատեսել էիք:


Ձեր հանգստի կազմակերպումը վստահե’ք տուրիստական ոլորտի պրոֆեսիոնալներին, որոնք գիտեն գործի նրբությունները, "ստորջրյա քարերը", և որ ոչ պակաս կարևոր հանգամանք է այն, որ, հնարավոր է, տուր մենեջերները իրենք են ապրել Արաբական Միացյալ Էմիրությունների կոնկրետ հյուրանոցում կամ ինֆո տուրի շրջանակներում տեղում ծանոթացել են այն հյուրանոցների կարգ ու կանոնին ու սպասարկմանը, որոնք Ձեզ առաջարկում են:

Տուրիստական գործակալությունը, որից տուր փաթեթ եք գնել, հոգ կտանի Ձեր թռիչքի, վիզան ժամանակին ստանալու, հյուրանոցի համարը անփոփոխ գնով ամրագրման, տեղում անվտանգ էքսկուրսիոն ծրագրեր կազմակերպելու համար: Եվ էլի տասնյակ մանրուքներ կբացատրի, որոնց մասին Դուք, հնարավոր է, չէիք էլ մտածել:

Հարցերի դեպքում՝ զանգեք մեզ 098 542 342 հեռախոսահամարով:

~ Yerevan Dubai trichq-ի և տուր փաթեթների հարցումն ուղարկիր այստեղ. Երևան Դուբայ թռիչք


Հավանեցի՞ք: Տարածեք սոց. ցանցերում