Տուր դեպի Դուբայ

հարցում կատարեք այս հղումով

 

Բոլոր խորհուրդները

 



Տուր փաթեթներ Դուբայ ամրագրելիս հաշվի առեք "թշնամիներին"



Տուր փաթեթ դեպի Դուբայ (tur patetner depi Dubai) ամրագրելիս հյուրանոցում սենյակ ընտրեք՝ հաշվի

Տուր փաթեթ դեպի Դուբայ (tur patetner depi Dubai) ամրագրելիս հյուրանոցում սենյակ ընտրեք՝ հաշվի առնելով մի քանի ոչ այնքան հայտնի կողմնորոշիչներ:

1. (Disco) ակումբից հեռու
Մի շարք հյուրանոցներում կան 24/7 ռեժիմով աշխատող ակումբներ, որտեղ անդադար երաժշտական ռիթմ է, որտեղ "կյանքով լեցուն" երիտասարդները (հիմնականում՝ հնդիկներ) ռոմանտիկ ժամանց են կազմակերպում։

Խորհուրդ ենք տալիս խուսափել ակումբի հարկում, ակումբից վերև և ներքև գտնվող սենյակները ամրագրելուց. շատ աղմկոտ կլինի։
Այդ սենյակները հիմնականում ընտանեկան հանգստի համար, կարծում եմ, հարմար չեն։

2. Վերելակից հեռու
Աշխարհի բոլոր վերելակները աղմկոտ են (!երևի)։

Հյուրանոցների մի մասում վերելակը "աղմկում է" ընթացքի ժամանակ, իսկ բոլորում՝ դռները փակվելիս-բացվելիս, երբ լսվում է յուրատեսակ ազդանշան-ծնգոց (հյուրանոցների ճնշող մեծամասնությունում)։

Մեր փորձից կարող ենք ասել, որ վերելակին մոտ սենյակում բնակվելիս ստիպված ես լինում ակամա հետևել այդ հարկի անցուդարձին, քանի որ "գլխումդ մի անկյունում" վերելակի հաճախակի բացվող դռների ծնգոցն է։
Անտանելի կլինի, եթե ընթացքի ձայնն էլ լսելի լինի (օրինակ՝ կողքի սենյակում)։

3. Օդորակման ագրեգատից հեռու
Հյուրանոցների տանիքում գտնվում է օդորակման համակարգի ագրեգատը, որի աշխատանքի արդյունքում սենյակներում օդը "չի կանգնում"։
Բավական աղմկոտ է լինում այդ սարքավորման ներքևում գտնվող սենյակում և հարակից սենյակներում։

Տուրիստական ընկերությունում սենյակ ամրագրելիս մենեջերին խնդրեք, որպեսզի, հնարավորության դեպքում, վերոնշյալ կետերը հաշվի առնվեն։
Մենեջերը տուրօպերատորին ուղարկվող ամրագրման հայտի լրացուցիչ (կամ նախընտրություններ) բաժնում կկատարի համապատասխան նշումը։ Սակայն երաշխավորել, որ ամրագրումը կհաստատվի հենց ձեր ակնկալած տեղադրությամբ սենյակով, հնարավոր չէ։
Երբ Էմիրաթներում հյուրանոցում check in-ի համար կմոտենաք ընդունարան, հենց տեղում խնդրեք չտրամադրել նշածս տեղադրությամբ սենյակներից:

Շնորհակալ ենք ուշադրության համար:
Tur patetner depi Dubai հարցերի դեպքում՝ զանգեք մեզ 098 542 342 հեռախոսահամարով:

~ Տուր փաթեթ դեպի Դուբայ հարցումն ուղարկիր այստեղ. Tur patetner depi Dubai


Հավանեցի՞ք: Տարածեք սոց. ցանցերում