Տուր դեպի Դուբայ

հարցում կատարեք այս հղումով

 

Բոլոր խորհուրդները

 



Նոր տարին Դուբայում: Ամանորյա հրավառություն



Նոր տարին Դուբայում (amanorya hangist Dubayum) ամրագրելիս շատ տուր ընկերությունների

Նոր տարին Դուբայում (amanorya hangist Dubayum) ամրագրելիս շատ տուր ընկերությունների ներկայացուցիչներ կարող են պնդել, որ Դուբայում տոնական գիշերը ոչ մի հետաքրքիր բան տեղի չի ունենում։ Առավելագույնը՝ մի թույլ, ոչնչով աչքի չընկնող հրավառություն։ Եվ առաջարկում են գիշերվա համար վերցնել գալա-ընթրիք: Ոչ մի դեպքում մի հավատացեք նրանց։

Ովքեր փորձել են հավատալ այդ հավաստիացումներին, մեծամասամբ հիասթափվում են։ Մենք գիտենք բազմաթիվ "սարսափելի" պատմություններ, երբ մարդիկ, գալա ընթրիքի համար վճարելով բավականին մեծ գումար, ստացել են "դժգույն" շվեդական սեղան, ինչը տոնելու համար բավարարել է առավելագույնը 40 րոպե, իսկ հետո ամբողջ գիշեր նստել են առանց ուտելիքի և ըմպելիքների։ Զբոսաշրջիկները բողոքում են պարզունակ անիմացիայից կամ դրա բացակայությունից։

Երբեք մի համաձայնվեք այդ տարբերակին, այլապես ձեր հանգիստը կփչանա։ Բացառություն են կազմում միայն այնպիսի էլիտար հյուրանոցները, ինչպիսիք են Բուրջ ալ Արաբը կամ Ատլանտիսը։

Մեր ընկերությունում Հաճախորդին գալա-ընթրիք առաջարկում ենք միայն այն դեպքում, երբ նախորդ տարիների փորձով գիտենք, որ կոնկրետ հյուրանոցում ամանորյա գիշերվա հյուրասիրությունը բազմազան է, իսկ տոնական ծրագիրն էլ՝ հագեցած:

Ի՞նչ անել: Ինչպե՞ս տոնել։ Որտե՞ղ տոնել։
Ռեստորաններում և գիշերային ակումբներում տոնելու տարբերակը կներկայացնենք մյուս անգամ: Այստեղ առաջարկենք բյուջետային տարբերակը:

Հետևեք հրավառությանը:

Դուբայի ամանորյա հրավառությունը ֆանտաստիկայի ժանրից է: 2014թ. Դուբայում ամանորյա հրավառությունը իր տեղը գտավ Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենամասշտաբայինն ու տևականը: Հրավառությունը "կրակեցին" 100կմ ափամերձ գծի երկայնքով տեղակայված 400 կետից:

Առաջին և ամենաշահեկան տարբերակը, մեր կարծիքով, Նոր տարին (Nor tarin Dubayum) դիմավորելն է Դուբայի հենց կենտրոնում՝ հայտնի Բուրջ Խալիֆա երկնաքերի մոտ։ Այստեղ ամանորյա գիշերը քաղաքային իշխանություններն ավանդաբար կազմակերպում են ֆանտաստիկ հրավառություն։

Աշխարհի ամենաբարձր շենքի դիմացի հրապարակն անբողջությամբ զբաղեցնում են զբոսաշրջիկները։ Ամանորյա հրավառությունը տեսնելու համար Burj Plaza-ում հավաքվում է մոտ 1մլն մարդ։

Եթե հոծ բազմության մեջ կանգնելը անհարմար եք համարում, ապա առաջարկենք հանրահայտ հրավառությամբ զմայլվել հեռվից:
Դեպի հրավառություն գեղեցիկ տեսարան է բացվում Souk Al Bahar ժամանցային համալիրից, Դուբայի ջրանցքից, City Walk առևտրի կենտրոնից և դրան մոտ գտնվող հյուրանոցներից։ Որպեսզի Դաունթաունի հրավառությունից լիարժեք բավականություն ստանաք, շոուին հետևեք «Մեյդան» ձիարշավարանի մոտից կամ Նոր տարին դիմավորեք Շեյխ Զաեդ մայրուղու երկայնքով գտնվող հյուրանոցներից մեկում։

***
Կենտրոնի հրավառությունը կարող եք փոխարինել Բուրջ ալ Արաբ հյուրանոցի մոտ պիրոտեխնիկական շոուով:
Բավական անսովոր ձևով կարելի է Նոր տարին նշել՝ կազմակերպելով ռոմանտիկ պիկնիկ լողափին։ Բուրջ ալ Արաբ հյուրանոցի մոտ հրավառությունը լավ երևում է Ջումեյրայի բոլոր լողափերից։ Հրավառության կրակները տարածվում են երկնքով մեկ, Պարսից ծոցի երկնագույն ջրերի վրա՝ արտացոլվելով նրա մեջ հազարավոր գույներով։ Այդպիսի տեսարանը ոչ ոքի անտարբեր չի թողնի։

Գնացեք Kite Beach լողափ։ Այստեղ ոչ միայն կդիմավորեք Նոր տարին, այլ նաև կհասցնեք հիանալ մայրամուտով։ Kite Beach լողափում կան հետաքրքիր սրճարաններ, օրինակ Salt-ը, իր անկրկնելի բուրգերներով։

Հրավառությունը դիտելու համար ամենատարածված տարածքներից են Kite Beach-ը, Secret Beach-ը: Այդտեղ կարելի է տեսնել և՛ Ատլանտիս, և՛ Բուրջ ալ Արաբ հյուրանոցների հրավառությունները, և Բուրջ Խալիֆայինը նույնպես կերևա։

***
Նոր տարին դիմավորելու ևս մեկ յուրօրինակ միջոց: Դա Դոու նավակով կամ փոքր զբոսանավով կրուիզն է։

Դոու նավակը նավարկում է Կրիկով և Դուբայ Մարինայով:

Զբոսանավով կրուիզը գայթակղիչ է արագ փոփոխվող լոկացիաներով, շքեղ տեսարաններով և քաղաքի տարբեր կետերի հրավառությունները տեսնելու հնարավորությամբ։
Խորհուրդ ենք տալիս ընտրել Լոտուս զբոսանավով կրուիզը: Այն կզարմացնի իր դեմոկրատ գնով, ոճով և սպասարկումով:

Նկատի ունեցեք.
․ Նախաամանորյա գիշերը Դուբայի ոստիկանությունը, անվտանգության նպատակով, քաղաքում և Պալմ Ջումեյրայում փակում է ճանապարհների մի մասը, ուստի ուղևորությունը պլանավորեք նախապես։
․ Որպեսզի զբաղեցնեք լավագույն դիտահարթակները, եկեք հրավառության անցկացման վայրեր 18:00-19:00-ից ոչ ուշ։
․ Հարթակներում և լողափերում ամանորյա հրավառությունները կարելի է նայել անվճար։
. Լուսային շոուն ռեստորաններից դիտելու համար սեղանը ամրագրեք նախապես։
․ Հրավառության ավարտից անմիջապես հետո հյուրանոց գնալ հնարավոր չէ ո՛չ մետրոյով, որովհետև կայարաններն արդեն փակ են, ո՛չ էլ տաքսիով, քանի որ խցանումներ են։

Նոր տարին Դուբայում հարցերի դեպքում՝ զանգեք մեզ 098 542 342 հեռախոսահամարով:

~ Nor tarin Dubayum հարցումն ուղարկիր այստեղ. Amanorya hangist Dubayum


Հավանեցի՞ք: Տարածեք սոց. ցանցերում