Տուր դեպի Դուբայ

հարցում կատարեք այս հղումով

 

Բոլոր խորհուրդները

 



Դուբայ հանգիստ՝ տեսարժան վայրերով: Green Planet



Dubay hangist պլանավորելիս տեսարժան վայրեր այցելությունը շատերի հանգստի ծրագրի անբաժան

Dubay hangist պլանավորելիս տեսարժան վայրեր այցելությունը շատերի հանգստի ծրագրի անբաժան մասն է կազմում:
Այս հոդվածում ներկայացնում ենք Դուբայի կենդանաբանական թանգարանն և ծածկած արևադարձային անտառը:

Green Planet-ը 2016 թվականին կառուցված 4 հարկանի համալիր է, որտեղ ճշգրիտ ստեղծված է Ամազոնի արևադարձային անտառների էկոհամակարգը:

Շենքի էքստերիերը մշակված է ֆուտուրիստական ոճով և օրիգամի է հիշեցնում։

Ինտերիերը՝ հսկայական բազմահարկ 25 մետրանոց արհեստական ծառն է, որի շուրջը բնակվում են էկզոտիկ բույսերի, թռչունների և կենդանիների 3000-ից ավելի տեսակներ:

Խստագույնս արգելվում է դիպչել բույսերին և ինքնուրույն կերակրել կենդանիներին, որպեսզի չխաթարվի նրանց բնակության միջավայրի բնականությունն ու անվտանգությունը:

Շենք մտնելով՝ առաջինը օդն է գրավում ուշադրությունը։ Թարմություն է զգացվում, հաճելի խոնավություն, շատ թեթև ես շնչում:
The Green Planet կենդանաբանական այգում օդի խոնավությունը 70% է, իսկ ջերմաստիճանը պահպանվում է 25-28 աստիճանի սահմանում:

Հետաքրքրաշարժ ճամփորդությունը սկսվում է առաջին հարկից՝ ջրից, որտեղ բնակվում են ձկներ և կրիաներ:
Հետո վերելակով բարձրանում ես ամենավերև և հարկ առ հարկ (ճեմելով) պարուրաձև (աստիճան չկա) իջնում ես ներքև՝ ուսումնասիրելով և դիտելով բույսերը և կենդանիներին:
Համալիրի յուրաքանչյուր հարկը բնակեցնում են տարբեր կլիմայական և աշխարհագրական գոտիների ներկայացուցիչները։

Տաղավարում բնակվում են ամենատարբեր կենդանիներ, թռչուններ և միջատներ: Այստեղ շատ են օձերը, գորտերը, սարդերը և մողեսները: Նաև կա համրուկ, թութակներ, կակադու, տուկաններ, քամելեոններ, կապիկներ, չղջիկներ, թիթեռներ, իգուանա, բզեզներ, մրջյուններ, կրիաներ։

Սրահը «լցված» է արևադարձային թռչունների ծլվլոցով: Հրաաա՜շք:

Կենդանիներն ու թռչունները ազատ տեղաշարժվում են շենքով և հետևում այցելուներին: Կրկնակի հրաաա՜շք:



Իհարկե մարդու կյանքի համար վտանգավոր կենդանական աշխարհի ներկայացուցիչները սահմանազատված են այցելուներից։ Սակայն մեծ ցանկության դեպքում և աշխատակցի ներկայությամբ դրանցից որոշներին կարելի է ձեռք տալ։ Լուսանկարում մեր աշխատակիցն է շոյում օօօ՜ձիիի՜ն:

Green Planet

Ադրենալինն ապահովված է։

Ինչպե՞ս հասնել Green Planet
Գտնվում է City Walk առևտրային համալիրի ներսում:
Մետրոյի Burj Khalifa/Dubai Mall կայարանից քայլելով այս ճարտարապետական հրաշքին կարելի է հասնել 20-25 րոպեում: Պետք է քայլել Պարսից ծոցի ուղղությամբ: Զով եղանակին քայլելը հետաքրքիր ժամանց կարող է լինել: Շոգ եղանակին Դուբայում 20 րոպե քայլքը հավերժություն կթվա: Կփրկի տաքսին: Financial Centre կայարանի մոտից տաքսիով կհասնեք 7-10 րոպեում (գիտենք սեփական փորձով):

Հարցերի դեպքում՝ զանգեք մեզ 098 542 342 հեռախոսահամարով:

~ Dubay hangist պատվիրել կարելի է այստեղ. Dubay hangist


Հավանեցի՞ք: Տարածեք սոց. ցանցերում