Տուր դեպի Դուբայ

հարցում կատարեք այս հղումով

 

Բոլոր խորհուրդները

 



Դուբայ տուրեր՝ էժան գնումներով



Դուբայ տուրեր (Dubai turer) մեկնելիս տեղում գնումներ կատարելու անհրաժեշտություն կունենաք:

Դուբայ տուրեր (Dubai turer) մեկնելիս տեղում գնումներ կատարելու անհրաժեշտություն կունենաք: Ահա մատչելի գնումների մի քանի խորհուրդ:

Գնումներ կատարեք բյուջետային խանութներում
Դուբայում ցածր գներ կարելի է գտնել Day to Day խանութների ցանցում, որտեղ կա ամենատարբեր ապրանքների լայն տեսականի` սկսած սառնարանի վրայի մագնիսներից մինչև տեխնիկա։ Նաև առաջարկվում է սպասք, հագուստ, մթերք, խաղալիքներ և այլն:

Իդեալական վայր է հուշանվերներ գնելու համար՝ այստեղ դրանք շատ ավելի էժան են, քան մյուս առևտրի կետերում։

Ապրանքները բավական որակյալ են, սակայն, իհարկե, ոչ համաշխարհային ապրանքանիշերի:

Բրենդների ետևից ավելի լավ կլինի գնալ մոլեր, բայց այնտեղ էլ փորձեք գնալ հունվարյան զեղչերի օրերին, որպեսզի ձեռք բերեք լավագույն ապրանքները զեղչերով:

Գնեք մրգերը ոչ շուկաներից
Որքան էլ տարօրինակ հնչի՝ Արաբական Էմիրությունների շուկաներում մրգերը այնքան էլ էժան չեն, ինչպես դա սովորաբար լինում է տաք երկրներում: Բանն այն է, որ, օրինակ, Թաիլանդում կամ Հնդկաստանում մրգերը վաճառում են «մարգից»՝ հաճախ մասնավորները: Դուբայում մարգեր չկան, քանի որ, հասկանալի պատճառներով, անապատում դրանց հետ կապված կան բարդություններ, ուստի համարյա բոլոր մրգերը և բանջարեղենը բերվում են դրսից:

Խոշոր խանութները, օրինակ, Lulu Hipermarket կամ Carrefour ցանցային խանութները, դրանք գնում են հսկայական խմբաքանակով, ուստի իրենց հաջողվում է ավելի գրավիչ գին առաջարկել, քան շուկայի առևտրականները:

Դուբայ տուրեր վերաբերյալ հարցերի դեպքում՝ զանգեք մեզ 098 542 342 հեռախոսահամարով:

~ Dubai turer պատվիրել կարելի է այստեղ. Dubay turer


Հավանեցի՞ք: Տարածեք սոց. ցանցերում